Ֆրանսիայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները խոսում են ընդհանուր համաեվրոպական քաղաքականությունից մարդկանց հոգնածության մասին։ Հակառակ դեպքում աջերն ու ծայրահեղ աջերը ընդհանուր ձայների 34%-ը չէին ստանա, ինչը գրեթե կրկնակի է 2022թ. ընտրություններում գրանցված արդյունքներից։ Չնայած նրան, որ Մակրոնն արտահերթ ընտրություններով փորձեց անակնկալի բերել աջերին, թույլ չտալու համար նրանց հետագա առավել լայն կոնսոլիդացիան, այնուհանդերձ, աջերը գրանցեցին լուրջ հաջողություն։
«Նոր ժողովրդական ճակատը» (ձախեր և կանաչներ) ստացել են ձայների 28,1%-ը, ինչն իր հերթին նեոլիբերալ և կանաչ օրակարգերի նկատմամբ ընդհանուր հիասթափության արդյունք է։
Կենտրոնամետները` այսինքն նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցները, որոնք հանդես էին գալիս «Միասին» անունը կրող ճակատով, ստացել են ձայների ընդամենը 20,3%-ը։
Անկախ այն բանից, թե մեկ շաբաթ անց կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ինչ վերադասավորում կառաջանա, վստահության և ներքաղաքական կայունության ճգնաժամը Մակրոնին հաղթահարել չի հաջողվելու։ Ու չեմ բացառում, որ արդյունքում Ֆրանսիան ականատես է լինելու նաև արտահերթ նախագահական ընտրությունների։
Գարեգին Պետրոսյան
Բաժնի բոլոր նորությունները »19.07.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |